Գարեջուրը՝ մազերի համար

Takprosto.cc կայքը գրում է, որ գարեջուրը հիանալի միջոց է մազերի համար, որից օգտվել են նաև մեր մայրերն ու տատիկները: Կայքի փոխանցմամբ՝ ոչ մի միջոց չի կարող համեմատվել գարեջրի հետ: Գարեջրի համի մեջ մտնող B խմբի վիտամինները, ֆոսֆորը, երկաթը, մագնեզիումը դրական ազդեցություն են ունենում մազերի վիճակի վրա, ինչպես նաև նպաստում են նրանց աճին:

1. Շամպուն մազերի փայլի համար

Բաղադրամասեր

  • 1 ձվի դեղնուց
  • 20 մլ գարեջուր
  • 1 ճ/գ ռոմ

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը լավ հարեք, ապա ավելացրեք գարեջուրն ու ռոմը: Թրջեք մազերը, գլխի մաշկը մերսեք այս շամպունով, ապա լվացեք տաք ջրով:

2. Շամպուն ծավալի համար

Բաղադրամասեր

  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճ/գ կոնյակ
  • կես կիտրոն
  • 20 մլ գարեջուր

Պատրաստման եղանակը

1 ձվի դեղնուցը հարեք, ավելացրեք կես կիտրոնի հյութը, կոնյակը և գարեջուրը: Այս բոլոր բաղադրիչները հարեք բլենդերով: Շամպունը քսեք թաց մազերին, թողեք 5 րոպե, հետո լավ լվացեք:

3. Մազերը փափկեցնող միջոց

Բաղադրամասեր

  • 0.5 լ գարեջուր
  • 0.5 լ տաք եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Մազերը լվանալուց հետո դրանց վրա լցրեք հեղուկը: Կարելի է ավելացնել նաև 3-5 կաթիլ եթերային յուղ:

Տեսանյութեր

Լրահոս