
«Իսլամական պետությունը» հանդիսանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանք. Ասանժ

Արգենտինյան Pagina12 պարբերականին տված հարցազրույցի ժամանակ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման առաջացումը հանդիսանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանք.
«Արևմուտքի արկածախնդրությունը, որն ավերման հանգեցրեց լիբիական հասարակությունում, որը կործանեց սիրիական հասարակության մեծ մասը: Այժմ Արևմուտքի արկածախնդիր գործողությունները կործանում են Իրաքը, որպեսզի մատչելի դառնա նավթը, ինչպես նաև առաջնորդվելով աշխարհաքաղաքական այլ պատճառներով:
Շատերը տեղյակ են Սիրիա զենք մատակարարումների, ինչպես նաև սուննիներին օգնելու ճանապարհով հետպատերազմյան Իրաքում իրանական ազդեցությունը կրճատելու փորձերի մասին»: