Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման հարցը դեռ չի քննարկվում. Կերեսելիձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի դիվանագետները դեռ չեն քննարկում երկու երկրների նախագահների հանդիպում անցկացնելու հարցը:

Այս մասին լրագրողների հետ ասյօրվա զրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն. «Ես կրկնում եմ, որ դիվանագետների միջև խոսք չի գնում հանդիպում անցկացնելու մասին»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Վրաստանի դիվանագետները չեն բացառում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:

Վրաստանի նախագահի աշխատակազմը քանիցս հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե բանակցությունների գլխավոր նպատակը լինի երկրների միջև ամենասուր խնդիրների լուծումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031