
Պուտինը պարգևատրել է Լավրովին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սեգեյ Լավրովը պարգևատրվել է «Հայրենիքի առջև ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթի տեքստում նշված է, որ Լավրովն այդ պարգևին արժանացել է «Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի իրագործման հարցում հատուկ արժանիքների ու դիվանագիտական բազմամյա գործունեության» համար:
2015 թվականի մարտի 21-ին Սերգեյ Լավրովը բոլորեց իր 65-ամյակը: Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ը գլխավորում է 2004 թվականից: Մինչ այդ նա 10 տարի աշխատել է որպես ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ: