Բաժիններ՝

ԱՄՆ-ը զորավարժությունների շրջանակներում Լեհաստանում տեղակայել է Patriot համալիրներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լեհ-ամերիկյան զորավարժությունների շրջանակներում Վարշավայի մոտ տեղակայվել են ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ): Զորավարժություններին մասնակցում է մոտ 100 ամերիկացի զինվորական ու 30 միավոր տեխնիկա:

Զորավարժություններն անցկացվում են Վարշավայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեհական Սոխաչև քաղաքում: Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակն ընդգծել է Լեհաստանի ու ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ արդեն 16 տարի է, ինչ գործընկերներ ու բարեկամներ են:

Նա ամերիկյան դեսպանի ներկայությամբ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն ամուր կանգնած է իրենց կողքին: Լեհաստանը ներկայումս չունի սեփական ՀՕՊ-ի համակարգ և պատրաստվում է մոտ ժամանակներս ընտրել համապատասխան համալիրի մատակարար-ընկերության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031