Բաժիններ՝

Նորվեգիան պատրաստ է մեծացնել գազի մատակարարումները ԵՄ-ին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Նորվեգիան կարող մեծացնել ԵՄ-ի երկրների գազի մատակարարումները: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած էներգետիկ քննարկումների ժամանակ հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Բերգե Բրենդեն.

«Կարծում եմ, որ Նորվեգիան կարող է ներդրում ունենալ ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունում: Ներկայումս Ռուսաստանը մատակարարում է ԵՄ-ի համար գազի 30 տոկոսը, իսկ մենք` 20 տոկոսը: Մենք կարող ենք առաջիկա տարիներին մեծացնել գազի մատակարարումը»:

Միևնույն ժամանակ էներգետիկայի ու կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արաիս Կանիետեն հայտարարել է, որ անհրաժեշտ է գազի հուսալի մատակարարման երթուղիներ գտնել Կասպյան տարածաշրջանից դեպի ԵՄ.

«Ռուսաստանը պետք է գործընկեր մնա ապագայում, սակայն գազի մատակարարման պայմանագրերը պետք է լինեն թափանցիկ և համապատասխանեն եվրոպական օրենսդրությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031