Բաժիններ՝

Թե ինչպես է ադրբեջանական զինուժը կազմակերպել հարձակումը. ATV–ի ռեպորտաժը

Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային, Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

Մարտը տևել է գրեթե 2 ժամ: Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել և փախուստի դիմել: Արցախյան ստորաբաժանումները հետապնդել են ու ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են զինծառայողներ 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են: 2-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս