Այսօր Թբիլիսիում կցուցադրվի «Սաակաշվիլու վարչակարգի արյունալի ժամանակագրությունը» սկանդալային ֆիլմը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այսօր կցուցադրվի «Վրաստանի համար բոլոր սերունդներ» ՀԿ-ի «Սաակաշվիլու վարչակարգի արյունալի ժամանակագրությունը» խորագրով սկանդալային ֆիլմը:
Այս մասին հայտարարել է ՀԿ-ի ղեկավար Գիյա Սալուկվաձեն: Նրա խոսքերով՝ խորհրդարանի շենքի մոտ տեղակայվելու է մեծ էկրան, իսկ ֆիլմի ցուցադրությունը կսկսվի թբիլիսյան ժամանակով ժամը 17.00-ին: Սալուկվաձեն հավելել է, որ իրենք արդեն իսկ դրա թույլտվությունը ստացել են Թբիլիսիի քաղաքապետարանից:
Ֆիլմը կադրեր է պարունակում բանտարկյալների նկատմամբ բռնություններ գործադրելու, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ու 2011 թվականի մայիսի 26-ի ակցիաների բռնի ցրման մասին:
Ավելի վաղ այն ցուցադրվել է Արևմտյան Վրաստանի մի շարք քաղաքներում, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել, քանի որ ֆիլմի ցուցադրմանը ներկա են գտնվել նաև դպրոցականները: