ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևի նախագիծ: Դրա նախաձեռնողներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա նահանգ) և Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս նահանգ):

Կոնգրեսականները համոզված են, որ ընդունվելու դեպքում օրինագիծը կարող է նպաստել Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմանը՝ Թուրքիայի կողմից բուն փաստը և Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքները ճանաչելու և մարդկության դեմ իրականացված այդ հանցանքի դեմ միջազգային ազնիվ հետաքննություն անցկացնելու միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031