Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռուս միլիարդատիրոջը հարկադրում է վաճառել Հյուսիսային ծովում գտնվող գազահանքերը
Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը մտադիր է վաճառել Հյուսիսային ծովում գտնվող մոտ մեկ տասնյակ գազային հանքավայարեր: Այդ գործարքը պետք է Ֆրիդմանի վերահսկած LetterOne ընկերությանն ազատի Մեծ Բրիտանիայի կառավարության դատական հավակնություններից:
LetterOne-ը բրիտանական գազային ակտիվները մարտի 2-ին գնել է գերմանական RWE կոնցեռնից: Մեծ Բրիտանիայի էներգետիկայի ու կլիմայի փոփոխման խնդիրներով նախարարությունը հավանության չի արժանացրել այդ գործարքը և դրա համար չի տվել գրավոր թույլտվություն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ հակառուսական պատժամիջոցները բացասաբար կազդեն Հյուսիսային ծովում ռուս գործարարի ընկերության կողմից գազային հանքավայրերի մշակման վրա: