Բաժիններ՝

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը Նեթանյահուի կուսակցությունն է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վաղաժամ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Լիկուդ» կուսակցությունն է, ինչը բարձրացնում է նրա առաջնորդ Բենիամին Նեթանյահուի կողմից նոր կառավարություն ձևավորելու հնարավորությունները:

Բացի այդ, Նեթանյահուն դրանով իսկ հնարավորություն է ստանում երրորդ անգամ անընդմեջ և իր կարիերայում չորրորդ անգամ զբաղեցնել Իսրայելի վարչապետի պաշտոնը: Այս մասին են վկայել Իսրայելի ԿԸՀ-ի նախնական տվյալները:

Քվեների 68 տոկոսի մշակումից հետո պարզվել է, որ «Լիկուդը» ստացել է քվեների 23.73 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, ձախակենտրոն «Սիոնիստական միություն» բլոկը՝ 19.06 տոկոս: Haaretz թերթի տվյալներով՝ «Լիկուդը» կարող է 20-րդ գումարման Քնեսեթում ստանալ 29 տեղ, մինչդեռ «Սիոնիստական միությունը»՝ 24 տեղ:

Նեթանյահուն արդեն իսկ իր կուսակիցներին հայտարարել է «մեծ հաղթանակի» և համակիրների հետ կոալիցիոն բանակցություններ սկսելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս