Բաժիններ՝

Եվրոպան չի հանգստանա, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային. Մերկել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փետրվարի 12-ի Մինսկյան պայմանավորվածությունների կոպիտ խախտումները կարող են պատճառ դառնալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման համար:

Մերկելն այդ մասին հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մերկելն ընդգծում է, որ ԵՄ-ի գլխավոր նպատակը ոչ թե պատժամիջոցներ սահմանելն է, այլ՝ փետրվարի 12-ի մինսկյան պայմանավորվածություններն իրագործելը:

Անդրադառնալով մարտի 19-20-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի երկրների առաջնորդների գագաթաժողովին՝ Մերկելը հայտարարել է, որ դրանում քննարկվելու է Մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը: Ղրիմի հետ կապված՝ Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը բռնակցել է թերակղզին և սպառնալիքի տակ է դրել Եվրոպայի հետպատերազմյան կարգը:

Մերկելը խոստացել է, որ իրենք չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չի վերականգնվել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս