Բաժիններ՝

Տպավորված եմ «Գեոթիմի» մասնագետների աշխատանքով. Կառլ Նիքոլաս. Մեդիամաքս

Մեդիամաքսը ժամանակակից հանքարդյունաբերության մասին զրուցել է Ամուլսարի ծրագրի անկախ փորձագետ, գիտությունների թեկնածու (Բնապահպանական ախտորոշում, Imperial College of London) Կառլ Նիքոլասի հետ։

Դիտարկմանը՝ Հայաստանում շատերը չեն հավատում, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը հնարավոր է, քանի որ չափանիշներն ավելի ցածր են, Կ. Նիքոլասը պատասխանել է.  «Նախ, ես արդեն մի քանի տարի է աշխատում եմ «Լիդիանի» հետ Ամուլսարի ծրագրի շրջանակում եւ որքան գիտեմ` Հայաստանն ունի լավ մշակված օրենսդրություն, որն ապահովում է համապատասխան մեխանիզմներ հանքերի կառավարման համար: Կարեւոր բաղկացուցիչ է ընկերությունների հետ համակարգված մոտեցումը բնապահպանական կառավարմանը: Բացի այդ, պատասխանատու մոտեցումը հաճախ կախված է հանքը շահագործող ընկերությունից: Չափանիշները, որոնք «Լիդիանը» եւ «Գեոթիմը» կիրառել են Ամուլսարի բնապահպանական հետազոտության պլանավորման, իրականացման եւ ծրագրի նախագծման համար, համահունչ են միջազգային լավագույն փորձին: Այս չափանիշներից շատերը կամավոր են, եւ Ամուլսարը ձգտում է գործել ամենաբարձր, այդ թվում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) բնապահպանական չափանիշներով»:
Նա նաև ասել է, որ մասնակցել է ծրագրի բնապահպանական կառավարման բազմաթիվ աշխատանքներին, ներառյալ ջրի որակի, մշտադիտարկման եւ վերահսկողության, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման միջոցառումների մշակման աշխատանքներին, և ընդգծել է, որ «Լիդիանը» ապահովել է միաջազգային որակին համապատասխանող աշխատանք՝ երաշխավորելով ջրի եւ հողի պաշտպանվածությունը հանքի շահագործման ամբողջ ընթացքում:

«Ուզում եմ հատուկ նշել, որ ես տպավորված եմ «Գեոթիմի» մասնագետների աշխատանքով: Արմեն Ստեփանյանը, որի հետ աշխատում եմ արդեն մի քանի տարի, ղեկավարում է բնապահպաների բարձրակարգ թիմ, որը ջանք չի խնայում ապահովելու, որ Ամուլսարի ծրագիրը շահավետ լինի Հայաստանի համար»,- ասել է Կ. Նիքոլասը:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս