Գերմանացի բժիշկ-կոսմետոլոգի հրաշք մեթոդը՝ թեյի գդալով դեմքի մերսում

30-ն անց ցանկացած կնոջ համար դեմքի մերսումը կարևոր է: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր կառուցվածքը, հետևաբար՝ նաև ձգությունը, և  ենթամաշկային հյուսվածքներն առավել տեսանելի են դառնում:  Թեյի գդալով մերսումը պահպանում է ձեր երիտասարդությունն ու գեղեցկությունը: Այս մեթոդը խորհուրդ է տալիս գերմանացի բժիշկ-կոսմետոլոգ Ռենե Քոշը (Renée Koch).

Իսկ ինչո՞վ է լավ այս մերսումը: Նախ՝ այն շատ պարզ է: Հրաշալի  արդյունքների  կարող եք հասնել տան պայմաններում: Այս մեթոդի շնորհիվ հյուսվածքներից կհեռացնեք ավելորդ հեղուկները, կլավացնեք արյան շրջանառությունը, մաշկը կդարձնեք ավելի էլաստիկ և ձիգ, կնվազեցնեք կնճիռները, կլավացնեք դեմքի գույնը:  10-12 օրվա ընթացքում կարձանագրեք լավագույն արդյունքներ, եթե, իհարկե,  ամեն օր մերսեք դեմքը:

Մերսումը շատ հեշտ է: Ձեզանից պահանջվում են մի քանի թեյի գդալներ, մեկ բաժակ սառը ջուր՝ սառույցի կտորներով, և փոքրիկ տարա՝ տաքացրած յուղով (ձիթայուղ, կտավատի յուղ և արևածաղկի յուղ):

1. Մաքրեք շպարը և խոնավեցնող քսուք քսեք: Մինչ այդ ախտահանեք թեյի գդալներն ալկոհոլով և դրեք ջրով և սառույցով տարայի մեջ:

2. Սառը գդալները դրեք կոպերի վերևի մասում, մի քանի վայրկյան պահեք, կրկնեք սա 5 անգամ: Երբ գդալները տաքանան՝ փոխարինեք դրանք սառը գդալներով: Կատարեք նույն գործողությունը կոպերի ներքևի հատվածներում: Այսպիսով կնվազեցնեք կոպերի այտուցվածությունը և կհեռացնեք սև շրջանակները:

3. Այնուհետև, գդալները մի որոշ ժամանակով թողեք տաք յուղի մեջ և սկսեք դեմքի մերսումը: Թեթևակի սեղմելով՝ շարժեք գդալները մերսվող գոտիով:

Հիմնական մերսվող գոտիներն են

1. Քթի վերին հատվածը՝ դեպի քունք և մազեր:

2. Կոպերը շրջանաձև մերսմամբ՝ ներսի մասից դեպի դուրս

3. Այտերին, քթից դեպի քունք

4. Ծնոտից դեպի քունք

5. Պարանոցը՝ ծնոտի սկզբից

6. Յուրաքանչյուր գործողությունը պետք է արվի  10 անգամ:

Ամեն անգամ, երբ թեյի գդալներն ավելի դժվարությամբ են սահում դեմքի վրայով, յուղոտեք դրանք:

Մերսումից հետո լվացեք դեմքը տաք ջրով:

Մերսման ընդհանուր ժամանակը 10 րոպե է, բայց ամեն օր ավելացրեք ժամանակը: Սկսեք 1-2 րոպեից, ամեն օր մեկ րոպե ավելացրեք: 10-րդ օրը դեմքի մերսումը պետք է տևի 10 րոպե:

Առաջին իսկ մերսումից հետո կզգաք տարբերությունը:

Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս