
Թունավորման դեպքեր` Երևանում

Մարտի 14-ին, ժամը 02.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Նուբարաշեն 12-րդ փողոցի թիվ 3 շենքի 39-րդ բնակարանի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Մարտի 13-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Մ.-ը (ծնվ. 1984թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն