Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար` Մեղրի-Վարդանիձոր ճանապարհին. բեռնատարի 33-ամյա վարորդը մահացել է

Մարտի 13-ին, ժամը 01.32-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում հայտնաբերվել է երթևեկելի հատվածը մասամբ փակած «Մերսեդես» մակնիշի 25A171 2-10 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենա` վնասված անվադողերով, վարորդի բացված խցիկով, որի տակ հայտնաբերվել է վարորդ Մաժիդ Արզհանգ Կհաժենի (ծնվ.1982թ.) դին:

Հրշեջ-փրկարարները խցիկի տակից դուրս են բերել Մաժիդ Արզհանգ Կհաժենի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին և կատարել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բացել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                                 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս