ԵՏՄ-ի միասնական արժույթը կարող է ներդրվել 2016 թվականի հունվարի 1-ից. Ռազուվաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի գոտում միասնական արժույթի ձևավորումը միությունը դարձնում է ավելի կայուն ու տնտեսական պլանում գրավիչ: Այս մասին հայտարարել են գործակալության հետ զրուցած փորձագետները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՌԴ ԿԲ-ին ու կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը հստակեցնել ԵՏՄ-ի արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են մինչև 2025 թվականը ստեղծել Եվրասիական Կենտրոնական բանկ և միասնական արժույթ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար:

Եվրասիական միասնական արժույթի աշխատանքային անունն ալթըն է (թուրքերենից թարգմանաբար՝ ոսկի – 168.am): Այդ տարբերակի մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն մի շարք ԶԼՄ-ներ էլ հայտնել են, որ կա նաև այլ անվանում՝ եվրազ:

ԵՏՄ-ի Կենտրոնական բանկը պետք է գտնվի Ալմա Աթայում, սակայն այն նման չի լինի Եվրոպական Կենտրոնական բանկին. որոշումները միասնաբար կընդունեն երկրների վարչապետները կամ ազգային բանկերի ղեկավարները: Ենթադրվում է, որ միասնական արժույթը նման կլինի ռուսական ռուբլուն:

ԵՏՄ-ի բնակչությունը կազմում է 180 միլիոն մարդ, իսկ ՀՆԱ-ն՝ ավելի քան 2 տրիլիոն դոլար: «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը կարծում է, որ նոր արժույթը կարող է հայտնվել արդեն 2016 թվականի հունվարի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս