Բաժիններ՝

Նազարբաևը համաձայնվել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնվել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական վաղաժամ ընտրություններում:

Նազարբաևը հայտարարել է, որ ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին իր հրամանը հանդիսացել է ժողովրդի նախաձեռնության պատասխանը: Նազարբաևը շնորհակալություն է հայտնել այդ նախաձեռնությամբ հանդես եկածներին:

Նազարբաևը հայտարարել է, որ համաձայնվել է առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի առաջարկի նորանոր բարդ առաջադրանքներ, որոնք կանգնած են իրենց առջև: Նազարբաևի խոսքերով` իրենց երկրին սպասվում է պատմական, ճակատագրական ժամանակաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031