Բաժիններ՝

Չինաստանը որոշել է այս տարի Ռուսաստանի հետ առևտրի ծավալը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականին ռուս-չինական առևտրի ծավալը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին.

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի երկկողմ ապրանքաշրջանառությունում հասնենք 100 միլիարդ դոլարի նպատակին, ստորագրենք Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտում համագործակցության մասին համաձայնագիր:

Չինաստանը պատրաստ է 2015 թվականին համաձայնագիր ստորագրել արևմտյան երթուղով ռուսական գազի մատակարարումների մասին և սկսել արևելյան երթուղով գազատարի կառուցումը:

Բացի այդ, Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցել լայն հիմնակմախքով ինքնաթիռի ստեղծման ու ճեպընթաց երկաթուղագծերի կառուցման հարցերում, ինչպես նաև ատոմային էներգետիկայի ու նավթահանքերի շահագործման ոլորտներում»:

Ներկա դրությամբ Չինաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանն իր հերթին Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում 9-րդն է: 2014 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալն աճել է 6.8 տոկոսով` մինչև 95.28 միլիարդ դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս