Բաժիններ՝

Մարտի վերջին ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրը կհասցվի Լեհաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրը (ԶՀՀ) մարտի վերջին ժամանելու է Լեհաստան` զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ՊՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Յանուշ Վալչակը:

Նա մանրամասնել է, որ այս անգամ Patriot-ը մասնակցելու է Atlantic Resolve գործողությանը, որը միտված է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռազմական ներկայության մեծացմանը: Վալչակը հավելել է, որ զորավարժությունները տևելու են մի քանի օր, իսկ Լեհաստանում Patriot ԶՀՀ-ը սպասարկելու են Գերմանիայում գտնվող ամերիկացի զինծառայողները:

Ենթադրվում է, որ զորավարժություններին մասնակցելու է մոտ 100 ամերիկացի զինվոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031