Բաժիններ՝

Նեմցովին սպանել են Ուկրաինայի դեպքերի պատճառով. Վերշբոու

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ իր կարծիքով՝ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն այս կամ այն կերպ կապված է Ուկրաինայի դեպքերի հետ:

Վերշբոուի խոսքերով՝ Նեմցովը վերջին շրջանում առաջին հերթին դեմ է հանդես եկել Ուկրաինայի արևելքի հակամարտությանը Մոսկվայի ռազմական մասնակցությանը: Նա հավելել է, որ Նեմցովի սպանությունից առաջ հայտնի էր դարձել, որ Ուկրաինա ռուսական ներխուժումը գնալով ավելի քիչ աջակցություն է ստանում ռուս հասարակությունում.

«Նախագահ Պուտինի նպատակը, կարծես թե, Ուկրաինան թուլացնելն է և Ռուսաստանում այլընտրանքային կարծիքները ճնշելը՝ կանխելու համար ռուսական Մայդանի ի հայտ գալը: Նախորդ ուրբաթ Բորիս Նեմցովի դաժան սպանությունից հետո մենք տեսնում ենք, որ (այդ հակամարտության) զոհեր կան ոչ միայն Ուկրաինայի արևելքում:

Թեև մենք տեղյակ ենք, թե ով է քաշել ձգանը, մենք հասկանում ենք, որ Բորիս Նեմցովը ժողովրդավարության պաշտպան էր և դեմ էր Ուկրաինայի դեպքերին Ռուսաստանի միջամտությանը: Այսինքն, նա նրանցից մեկն էր, որոնց ռուսական պաշտոնական քարոզչությունն անվանում է «դավաճաններ» և «հինգերորդ շարասյուն»»:

Նեմցովի օգնական Օլգա Շորինան Reuters գործակալությանը հայտնել էր, որ Նեմցովը վերջին օրերին ավարտում էր Ուկրաինայի արևելքի հակամարտությանը ռուսական զորքերի դերակատարության մասին իր զեկույցի վրա աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031