Բաժիններ՝

Մեր մշակույթում չկան ատելության ու վրեժխնդրության զգացումներ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Նյու Յորքում հանդիպել է Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք ցանկանում են քաղաքացիական ակտիվ հասարակություն:

Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք ցանկանում են հաջողության հասնել քաղաքականության ամեն մի ոլորտում, ինչը կնշանակի ակտիվություն նաև տնտեսական կյանքում: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այլևս 1990-ական թվակաների Թուրքիան չէ, և ոչ էլ Եվրոպայի ասած «հիվանդ մարդը»:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան այլևս ԱՄՀ-ի դռանը սպասող երկիր չէ, և որ նախորդ տարի ԱՄՀ-ին տվել է 5 միլիարդ դոլարի պարտք: Դավութօղլուն նաև հիշեցրել է, որ Թուրքիան ներկայումս նախագահում է G20-ում, և որ ներկայումս նրա շրջակայքում գտնվում է 7-8 երկիր, որոնցում լուրջ փորձության է ենթարկվել ժողովրդավարությունը:

Դավութօղլուն այդ երկրների թվում նշել է Սիրիան, Ուկրաինան, Եմենը, Լիբիան, Լիբանանը, Եգիպտոսը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնախնդրին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այն լինելու է կարևոր տարի:

Դավութօղլուն կոչ է արել ուս ուսի տված պայքարել Թուրքիային ներկայացվող «անհիմն մեղադրանքների» դեմ. «Մեր մշակույթում չկան ատելության ու վրեժխնդրության զգացումներ»: Դավութօղլուն թուրքական համայնքին կոչ է արել ակտիվացնել լոբբիստական գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս