![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը սնունդ չի ընդունում, քանի դեռ այն ստուգման չի ենթարկվել հատուկ լաբորատորիայում. The New York Times
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/erdogan_1.jpg)
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սնունդ չի ընդունում, քանի դեռ այն ստուգման չի ենթարկվել հատուկ լաբորատորիայում՝ կապված թույնի առկայության հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի բժիշկ Սևդեթ Էրդոլը:
Նրա խոսքերով՝ Անկարայում գտնվող նորակառույց Աքսարայ (Սպիտակ պալատ) նախագահական նստավայրում, որն ունի հազար սենյակ, ստեղծվելու է հատուկ լաբորատորիա՝ սննդում ռադիոկատիվ նյութերի, թույնի կամ վտանգավոր մանրէների առկայությունը ստուգելու համար.
«Մենք տեղյակ ենք, որ ժամանակակից աշխարհում մարդկանց չեն սպանում ուղիղ, փոխարենը գաղտնի թունավորում են նրանց սնունդը: Յուրաքանչյուր օր 5 լոկալ փորձագետ հերթապահություն է իրականացնում նախագահական պալատում՝ նախագահական սննդին հետևելու և նրա սննդային բոլոր կարիքներն ապահովելու համար»: