Վրաստանը չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որևէ հնարավորություն. Բուրջանաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն սադրիչներ ու ստախոսներ է համարում այն քաղաքական գործիչներին, որոնք խոսում են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավորության մասին.
«Վրաստանը չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որևէ հնարավորություն: Էլ ի՞նչ լեզվով նրանք պետք է ասեն դա: Անգլերենով ասացին, ֆրանսերենով ասացին, գերմաներենով ասացին, ես որքան ժամանակ է, ինչ այդ մասին ասում եմ վրացերենով:
Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր խոսում են դաշինքին ՆԱՏՕ-ի անդամակցության հնարավորության մասին, պարզապես սադրիչներ և ստախոսներ են, որոնք փորձում են նման կերպ միավորներ հավաքել իրենց արևմտյան գործընկերների աչքերում: Որևէ մեկը չգիտի, թե ինչ տեղի կունենա 30 կամ 50 տարի անց:
Հետևաբար, մենք պետք է գործենք՝ ելնելով այն իրողությունից, որն այսօր ստեղծվել է երկրում: Օգոստոսյան պատերազմն արմատականորեն փոխել է իրավիճակը, և 2008 թվականից հետո դուք չեք կարող թվարկել լուրջ քաղաքական գործչի որևէ հայտարարություն, որում խոսք կգնար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու մոտակա հեռանկարի մասին:
Բոլորը սահմանափակվում են ընդհանուր արտահայտություններով, որ Վրաստանն ինչ-որ ժամանակ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և որ դաշինքի դռները բաց են Վրաստանի համար: Եթե մենք շարունակենք ապրել պատրանքներով, ապա կհայտնվենք էլ ավելի ծանր իրավիճակում: Եվ դա իրականություն է»: