Բաժիններ՝

Չադի նախագահը «Բոկո Հարամի» առաջնորդին առաջարկել է ընտրություն կատարել հանձնվելու ու սպանվելու միջև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չադի նախագահ Իդրիս Դեբին «Բոկո Հարամի» առաջնորդ Աբուբաքար Շեկաուից պահանջել է հանձնվել: Դեբին հայտարարել է, որ ահաբեկիչների ղեկավարը կսպանվի, եթե չկատարի այդ պահանջը: Նախագահը հավելել է, որ տեղյակ է, թե որտեղ է գտնվում Շեկաուն:

Փետրվարի 25-ին Չադի զինվորականները Նիգերիայի Գարամբու քաղաքի շրջանում, որը գտնվում է Կամերունի սահմանից ոչ հեռու, ոչնչացրել են «Բոկո Հարամի» 207 զինյալի: Վերջին շրջանում Նիգերիայի սահմանին աճել են բախումները Նիգերի, Չադի ու Կամերունի բանակների և իսլամականների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031