Ադրբեջանում Եվրոպական խաղերը կանցկացվեն քաղաքական բռնությունների ֆոնին. Amnesty International

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքի փոխանցամբ՝ AI-ն եվրոպական երկրներին կոչ է արել բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը:

Դրանց բացումից ուղիղ 100 օր անց AI-ն հայտարարել է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստվում է Եվրոպական առաջին խաղերի անցկացմանը նրա վարչակարգն աչքի է ընկնում իշխանության քննադատների նկատմամբ սպառնալով, ֆիզիկական բռնություններ գործադրելով ու բանտարկելով:

AI-ի պատրաստած Guilty of Defending Rights: Azerbaijan’s human rights defenders and activists behind bars (Մարդու իրավունքների պաշտպանության մեղավորները. Ադրբեջանի իրաավապաշտպաններն ու ակտիվիստները ճաղերից այն կողմ) զեկույցում նշված է, որ Ադրբեջանում խստացվել են կառավարության քննադատների հանդեպ հալածանքները, որոնց ձերբակալում են կեղծ մեղադրանքներով, ծեծի են ենթարկում, սպառնում և զրկում են անհետաձգելի բժշկական ու փաստաբանական օգնությունից:

AI-ն կոչ է արել չխաբնվել Ադրբեջանի կազմակերպած միջազգային շոուի փայլին, ինչն արվում է անբասիր միջազգային հեղինակություն ի ցույց դնելու և օտար բիզնես ներգրավելու համար: AI-ի՝ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջոն Դալհիզենը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Եվրոպայի ամենաբռնի իշխանություններից մեկն են:

Ներկա դրությամբ Ադրբեջանում կա 22 «խղճի բանտարկյալ», որոնց թվում կան նաև այնպիսիք, որոնք նախնական կալանքի մեջ են, և սպասում են իրենց նկատմամբ ներկայացված կեղծ մեղադրանքներով դատին՝ սկսած մեքենայություններ գործելուց և ունեցվածք յուրացնելուց մինչև թմրամոլություն ու անգամ պետական դավաճանություն:

2014 թվականի հունիսին նախագահ Իլհամ Ալիևը դիմել է ԵԽԽՎ-ին՝ հայտարարելով, որ Ադրբեջանում երաշխավորվում է ազատ արտահայտվելը, ազատ հանրահավաքներ անցկացնելը:

AI-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ և անպայմանորեն ազատել բոլոր «խղճի բանտարկյալներին» և բազմակողմ ու անկողմնակալ ձևով հետաքննել պետական ու ոչ պետական սուբյեկտների թույլ տված կոշտ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր հայատարարությունները:

AI-ն իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց նկատմամբ բռնություններն ու քրեական հետապնդումը` ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու իրենց իրավունքն օգտագործելու համար:

Տեսանյութեր

Լրահոս