Բաժիններ՝

Մարդիկ կարող են ավելի վատ վիճակում հայտնվել, քան հիմա. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը չէր սպասում նման մասսայական բողոքների և սկսեց փնտրել լուծման ուղիներ ու նաև խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում ծնվեց նոր փաստաթուղթը, որի հիմնական պահանջը մարդկանց ընտրության հնարավորություն տալն էր:

«Կարծես մեր առաջարկները ընդունված են, և պետք է բավարարված լինենք, բայց մի կարևոր բայց կա՝ չփաստաթղթավորված ծավալի համար 5% է սահմանվել և կարող է հայտնվեն մարդիկ, որ ավելի վատ վիճակում հայտնվեն, քան հիմա: Եվ սա հարկային բեռի ծանրացում կլինի, որը չի կարելի թույլ տալ»,- ասաց Զուրաբյանն ու նշեց, որ իրենք առաջարկում են վերադառնալ փաստաթղթավորման բացակայության դեպքում 3-3.5% դրույքաչափին:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս