Բաժիններ՝

Շրջանառության հարկի օրենքի փոփոխությունը ներքին մեծ ռիսկ է պարունակում. Արծվիկ Մինասյան

Շրջանառության հարկի տոկոսադրույքների նվազեցումն առաջին հայացքից խթանիչ է, բայց ներքին շատ մեծ ռիսկ կա՝ ներքին (1.5%) ու վերին (5%) շեմերի տարբերությունը հսկայական է, և կարող է մեծ կորուստ պատճառել նույն սուբյեկտներին, ում ուզում ենք աջակցել: Նման տեսակետ այսօր ԱԺ արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ լավ կիներ 3% պահպանվեր և խրախուսման համակարգ կիրառել:

Ա.Մինասյանը նշեց, որ եթե այս շրջանառության ծավալը վերաբերելու է հետագա շրջանառությանը, ապա մինչև շրջանառության հարկով հարկվելու համար հայտեր ներկայացրածները այժմ չեն կարող նորից հայտ ներկայացնել: Նա նշեց, որ եթե դաշտի մեղմում է գնում, կարելի է հնարավորություն տալ նորից հայտ ներկայացնելու, և այդ ժամանակ պետք է ցույց տրվի նաև բյուջեի համալրման ուղին:

Նշելով, որ օրենքը փոփոխվել է Խոսրով Հարությունյանի աջակցությամբ, Մինասյանը օրենքի անունը դրեց «ըստ Հարությունյանի»:

Մինասյանը շեշտեց, որ օրենքը 2016թ. հունվարի մեկից շուտ ուժի մեջ չի կարող մտնել, քանի որ հարկի դրույքաչափի հստակ բարձրացում է գնում և ավելի շուտ ուժի մեջ մտնելու դեպքում կհակասի օրենքին:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս