
Պորոշենկոն ստորագրել է խաղաղապահների հարցով ՄԱԿ-ին ու ԵՄ-ին դիմելու մասին հրամանագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործարկել է փետրվարի 18-ին Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը, որն առնչվում է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հարցով ՄԱԿ-ին ու ԵՄ-ին դիմելուն:
Պորոշենկոն համապատասխան №116/2015 հրամանագիրը ստորագրել է այսօր, ինչն էլ հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Հրամանն ուժի մեջ մտնելու է հրապարակման օրվանից:
Նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշել է երկրի ազգային անվտանգությունն ապահովման և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ճգնաժամային իրավիճակի անհետաձգելի կարգավորման, ինչպես նաև մինսկյան պայմանավորվածությունների արդյունավետ գործարկումն ապահովելու համար դիմել ՄԱԿ ԱԽ-ին ու ԵՄ-ի Խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում խաղաղապահներ տեղակայելու համար: