Բաժիններ՝

Մազերը սնուցող 4 բնական դիմակները

Կանայք անընդհատ որոնում են մազերը սնուցող դիմակներ, և եթե հարցնեք գեղեցիկ և ամուր մազեր ունեցող կանանց, թե ո՞րն է իրենց գեղեցիկ մազերի գաղտնիքը, նրանք կնշեն ձուն և բանանը:

Եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր ունենալ, ապա պետք է առողջ մազերի խնամքի օրակարգ սահմանեք: Պետք է առնվազն շաբաթը 2 անգամ մազերի յուղ օգտագործեք և լվանաք: Դրան զուգահեռ՝ կարող եք օգտագործել դիմակներ, որոնք կօգնեն ձեզ գեղեցիկ և առողջ մազեր ունենալ: Ձեզ ենք ներկայացնում մազերը սնուցող 4 դիմակներ:

1. Պրոտեինային դիմակ

Սնուցող այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1 ձու, 1 բանան, մի բուռ քարրի (кари) համեմունքի տերևներ (curry leaves) և ալոէ վերայի մեկ տերև, ալոէն պետք է կեղևազատել: Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք իրար՝ համասեռ զանգված սարքելու համար, այնուհետև տարածեք հատկապես մազարմատների և ծայրերի վրա: Բայց պետք չէ ծայրերը շփել, մերսեք գլխամաշկը մատների ծայրերով և ծածկեք մազերը հատուկ գլխարկով, թողեք 30-40 րոպե, շամպունը քսելուց երկար ժամանակ առաջ լվացեք մազերը: Այս քսուքը կարող եք օգտագործել շաբաթական մեկ անգամ:

Կարդացեք նաև

Avocado-Hair-Mask2. Ավոկադոյից պատրաստված սնուցող դիմակ

Ավոկադոն հրաշալի է բնական խոնավացման համար, և միակ բանը, որը ձեզ հարկավոր է° մեկ բաժակ ավոկադոյի խյուս, կես բաժակ յոգուրտ, 3 ճ/գ ալոէ վերայի գել և 3 ճ/գ ձիթայուղ: Այս բոլոր բաղադրիչները խառնեք իրար, քսեք գլխամաշկին և մազերին, 45 րոպեով ծածկեք գլուխը հատուկ գլխարկով, այնուհետև լվացեք տաք ջրով:

3. Յոգուրտով սնուցող դիմակ

1 ձուն լցրեք բլենդերի մեջ, վրան ավելացրեք 3 ճ/գ արևածաղկի կամ ձիթապտղի զտված յուղ, հարեք ամբողջը, այնուհետև վրան ավելացրեք 1 բաժակ յոգուրտ: Խառնուրդը տարածեք գլխամաշկի և մազերի վրա, հատկապես՝ արմատներին և ծայրերին, գլուխը ծածկեք հատուկ գլխարկով և թողեք մնա 45-120 րոպե, այնուհետև լվացեք գլուխը ջրով և շամպունով: Գեղեցիկ և ամուր մազեր ունենալու համար այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

maz (2)4. Չոր մազերը սնուցող դիմակ

Չոր մազերի դեպքում վերցրեք ալոէի 1 տերևը, կեղևազատեք այն, ստացեք ալոէի գել և լցրեք բլենդերի մեջ: Խառնեք մի որոշ ժամանակ՝ ավելացնելով մեկ բաժակ մեղր և 1 ձվի դեղնուց:

Խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Դիմակը քսեք գլխամաշկին և մազերին, մերսեք այնքան ժամանակ՝ մինչև կպչունություն զգաք: Դիմակը մազերին պահեք ևս 10-20 րոպե և լվացեք գլուխը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս