Բաժիններ՝

Կաշառակերին կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավորի աղջիկը

Մոտ մեկ ամիս առաջ դպրոցում դրամահավաքության, բազմաթիվ այլ ապօրինությունների համար պաշտոնանկ արվեց Երևանի թիվ 125 դպրոցի տնօրեն Ծովինար Ղազարյանը, ով մշտապես վայելել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը և մնացել անպատիժ: Պատմում էին նույնիսկ, որ նա դպրոցի զուգարանը վճարովի էր դարձրել` օրավճարով:

Ծ. Ղազարյանի բուռն կենսագրությյյունը հայտնի է դեռևս թիվ 148 դպրոցից, երբ բազմաթիվ ապօրինությունների համար երկու անգամ ազատվելով տնօրենի պաշտոնից, իր հովանավորների օգնությամբ կարողացել է վերականգնվել պաշտոնում:

Նույնիսկ ուսուցիչների գործադուլներն ու բողոքի ակցիաները չկարողացան այն ժամանակ ազդել նրա հեռացման վրա: Այդ իսկ պատճառով Ծ. Ղազարյանի կարգախոսն էր` իմ դեմ խաղ չկա:

Նա, կամավոր դիմում գրելուց խուսափելու համար նույնիսկ վատառողջ ձևանալով` հիվանդանոցում էր պառկել: Ուսուցչի աշխատանքի ընդունելու համար վերջինս մեծ գումար էր պահանջել, որի ձայնագրությունն արվել էր և ներկայացվել համապատասխան մարմիններին:

Ասում են, որ այդ դպրոցում (ինչպեսև Երևանի գրեթե բոլոր դպրոցներում) մշտապես այդ բարքերն են տիրել, սակայն նա իր հովանավորների միջոցով լուծել է հարցերը: Ծ. Ղազարյանը, հասկանալով, որ այլևս պատասխանատվության հարց է ծագելու, քանի որ ձայնագրությունը առկա է, ստիպված տնօրենի պաշտոնից ազատվելու ինքնակամ դիմում է գրել:

Ի դեպ, այժմ այդ դպրոցի տնօրենի պաշտոնի համար «կռիվ է տալիս» ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը` իր դստեր համար, ով դպրոցների խորհրդի անդամ է և այդ դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:

Այս պատգամավորուհին երբևէ աչքի չի ընկել պատգամավորական որևէ գործունեությամբ, բայց փոխարենը, ասում են, կարողանում է լավ քծնել իշխանության առանձին ներկայացուցիչների` այդպիսով իր անձնական հարցերը առաջ տանելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս