Էթիկայի 10 հիմնական կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը
Էթիկան ժամանակակից հասարակության անբաժան մասն է: Շատ կարևոր է, երբ հասարակությունը հետևում է էթիկայի կանոններին: Միայն այդ դեպքում է, որ հաղորդակցությունը դառնում է առավել հեշտ, հետաքրքիր և հաճելի: Ձեզ ենք ներկայացնում էթիկայի 10 հիմնական կանոնները:
1. Կարևոր է ձեռքսեղմումը: Տարիքով մեծն առաջինը պետք է ձեռքը մեկնի, և շատ կարևոր է այդ ընթացքում նայել զրուցակցի աչքերին: Հայացքը թեքելը կարող է ընդունվել՝ որպես սուտ կամ անհարգալից վերաբերմունք: Կանանց ձեռքը սեղմելն ընդունված չէ, բայց եթե նա առաջինն է ձեռքը մեկնել, պետք չէ այն օդում թողնել, և հիշեք, որ պետք չէ ավելի թույլ սեղմել՝ քան նա: Այդպիսով կանանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք թուլամորթ եք:
2. Ի՞նչ ծաղիկներ կարելի է նվիրել տղամարդկանց: Դրանք կարող են լինել քրիզանթեմներ, մեխակներ, օրքիդեաներ, լիլիաներ, կալաներ, կակաչներ, արևածաղիկներ: Դրանց գույնը նույնպես կարևոր է՝ սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կարմիր, կանաչ:
Ե՞րբ է պետք տղամարդուն ծաղիկներ նվիրել
- Նոր գրքի շնորհանդեսին
- Նոր հոդվածի հրապարակմանը
- Ծննդյան տոնին
- Մրցանակի շնորհման ժամանակ
- Սպորտային հաղթանակի ժամանակ
- Գիտական հայտնագործության դեպքում
- Ֆիլմի պրեմիերային
- Համերգային պրեմիերային
3. Ճաշելիս չի կարելի ամանը թեքել: Ընդունված է այն թեքել ձեր կողմից, բայց ավելի լավ է ընդհանրապես զերծ մնալ դա անելուց:
4. Երբ կինը ցանկանում է վեր կենալ ճաշի սեղանի մոտից, տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն:
5. Երբ ամուսինն ու կինը հրապարակայնորեն միմյանց դիմում են փաղաքշական արտահայտություններով, դա դիտվում է՝ որպես գռեհկության նշան:
6. Ըմպելիքը ձողիկով խմելիս պետք չէ մինչև վերջին կաթիլը խմել:
7. Վարվեցողությունը ռեստորանում
- Հաց ուտելիս արմունկներով մի՛ ներխուժեք ձեր զրուցակցի տարածք
- Մեծ կտորները բաժանեք ավելի փոքր մասերի
- Մի փչեք տաք ուտելիքի վրա
- Օգտագործեք անձեռոցիկ և մի լպստեք մատները
- Անընդհատ մաքրեք բերանն անձեռոցիկով
- Լիքը բերանով մի՛ խոսեք
- Պետք չէ հեռախոսը դնել սեղանին
8. Հասարակական վայրերում մաստակ ծամելն անդաստիարակության նշան է
9. Ինչպե՞ս պետք է բարձրանալ աստիճաններով
- Տղամարդը պետք է տեղ տա կանանց, երեխաներին և մեծահասակներին
- Ծանր պայուսակներով բարձրացողին պետք է զիջել ճանապարհը
- Աստիճաններով բարձրանալիս տղամարդը պետք է առաջ ընկնի և ձեռքը մեկնի կնոջը
10. Եթե խոսակցության ժամանակ հոգնել եք կամ ձանձրացել, միր շեղվեք հեռախոսի, ժամացույցի, գրառումների գրքույկի վրա: Դա կարող է ընկալվել՝ որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի հանդեպ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը