Բաժիններ՝

Ռուսաստանը Չինաստանին կմատակարարի С-400 զենիթա-հրթիռային համալիրների 6 դիվիզիոն. մամուլ

Ամերիկյան Strategy Page պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը պայմանագիր են ստորագրել Պեկինին С-400 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) վեց դիվիզիոն մատակարարելու շուրջ: Պայմանագրի համաձայն՝ Չինաստանը յուրաքանչյուր դիվիզիոնի համար վճարելու է մոտ 500 միլիոն դոլար:

Պայմանագրում ներառված են նաև մարտական մեքենաների նախապատրաստական ծառայությունները, պահեստամասերի ու հավելյալ հրթիռների մատակարարումը: Պայմանագիրը պաշտոնապես դեռ հաստատված չէ:

Ամերիկյան պորտալը մանրամասնել է, որ յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման սարքից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկուական հրթիռ, հրամանատարական մեքենայից, ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) և լիցքավորման-արձակման սարքերից՝ յուրաքանչյուրում 16 հրթիռ:

Չինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեկինը C-400-ի մի քանի դիվիզիոններ տեղակայելու է Թայվանի մոտ գտնվող ծովափին, իսկ մնացյալը՝ Ճապոնիայի, Վիետնամի ու Հարավային Կորեայի ուղղություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս