Բաժիններ՝

Խոսքի ազատությունն իրավունք չի տալիս վիրավորել կրոնը. Ֆրանցիսկոս

NBC News-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ հայտարարել է, որ խոսքի ազատությունը իրավունք չի տալիս վիրավորել կրոնը. «Որևէ մեկը չի կարող սադրել, վիրավորել մյուսների կրոնը և ծաղրել նրանց հավատը: Յուրաքանչյուր կրոն ունի արժանապատվություն, խոսքի ազատության իրավունքը պետք է ծառայի ընդհանուր բարօրության»:

Խոսքի ազատության սահմանափակման իրավունքի հարցը սկսել է լայնորեն քննարկվել հունվարի 7-9-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 17 մարդ: Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորելու ազատություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031