Ուկրաինայի խորհրդարանը որոշել է զորակոչի տարիքը բարձրացնել մինչև 27-ի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը նախատեսում է զորակոչի տարիքը բարձրացնել մինչև 27 տարվա: Դրա օգտին քվեարկել է 256 պատգամավոր: Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում սպայակազմի համար՝ զորակոչից խուսափելու համար:
Խորհրդարանում տվյալ օրինագիծը ներկայացնելիս ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Փաշինսկին մանրամասնել է, որ ավելի վաղ զինծառայության զորակոչվելուց խուսափելու համար պատասխանատվության ենթարկվելը տարածվել է սերժանատական կազմի վրա:
Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանեն ամեն ինչ՝ Ուկրաինայում տապալելու համար զորակոչը կամ էլ էականորեն նվազեցնելու դրա ծավալը: