Հեռու մնացեք ձեր ոչ պրոֆեսիոնալիզմով մեր վշտից. Արմեն Աշոտյան
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
* * *
Ինչ-որ մարդիկ են հայտնվել, որ մեր ընդհանուր դարդն ու ցավը թողած, փորձում են խեղաթյուրել իմ երեկ արված որոշ տեսակետներ: Որոշ ԶԼՄ-ներ էլ չեն խորշում այդ անբարո և անիմաստ տրյուկից: Իրական և լիարժեք կարծիք կազմելու համար դիմեք երեկվա իմ հարցազրույցին ներկա բազմաթիվ պրոֆեսիոնալ լրագրողներին: Կամ դիտեք ամբողջական տեսանյութը: Հեռու մնացեք ձեր ոչ պրոֆեսիոնալիզմով մեր վշտից: