Բաժիններ՝

«Նավթային պատերազմի» ֆոնին «սև ոսկու» գինը կարող է նվազել մինչև 20 դոլարի. The Time

Բրիտանական The Time պարբերականի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Պարսից ծոցի նավթ արտադրողների ու ԱՄՆ-ում թերթաքարային նավթ մատակարարողների միջև դիմակայության ֆոնին մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 20 դոլարի:

Հունվարի 13-ին Brent տիպի նավթի գինը նվազել է մինչև գրեթե վեցամյա նվազագույնի՝ մեկ բարելի համար 45.19 դոլարի: WTI տիպի նավթի գինը 2013 թվականի հուլիսից հետո առաջին անգամ գերազանցել է Brent տիպի նավթի գնին:

Վերլուծաբանների կարծիքով՝  Brent տիպի նավթի գնանկումն արտացոլում է Եվրոպայի տնտեսության թուլությունը, ինչպես նաև վկայում է այն մասին, որ կմեղմացվի ԱՄՆ-ում նավթի արտահանման վրա 1970-ական թվականներին դրված արգելքը: ԱՄՆ-ում արտահանման արգելքն ու թերթաքարային բումը նպաստեցին նավթի ավելցուկին:

Ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան շահագրգռված է նավթի ցածր գներում, որպեսզի դրանով իսկ իր մրցակիցներին, ինչպիսիք են ամերիկյան թերթաքարային նավթի ընկերությունները, հարկադրի կրճատել արտադրությունը, քանի որ մրցակիցները կարիք ունեն մեկ բարել նավթի գինը պահել 80 դոլարի մակարդակի վրա՝ վնասներ չկրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս