Ուզբեկստանում ազատազրկման են դատապարտել Գուլնարա Կարիմովայի 60 համակիրների
Tengri News-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանում դատապարտվել են երկրի նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստր Գուլնարա Կարիմովայի ենթակայության տակ գտնվող 60 աշխատակից: Նրանք մեղադրվել են մի շարք ֆինանսական հանցանքներ գործելու մեջ ու դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման:
Դատարանում ապացուցվել է, որ 6 ղեկավարներն ու մի շարք ֆինանսիստներ պետությանը պատճառել են տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս: Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախագահի դստեր գլխավորած «կազմակերպված հանցավոր խումբը» միայն Ֆերգանայի նավթավերամշակման գործարանից հափշտակել ու յուրացրել է 40.1 միլիարդ սումի (16.5 միլիոն դոլար) ակտիվներ:
Այդ գործարանների ղեկավար անձանց ձերբակալությունները մեկնարկել են մոտ մեկուկես տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին: