Հերբերտ Զալբերը հունվարի 14-ին կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Այցը տեղի է ունենալու հունվարի 14-15-ին:
Այցի ժամանակ քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ներկայացուցչությունում նաև նշել են, որ այցի ծրագիրը դեռ հստակեցված չէ ամբողջովին: