
The Guardian-ը Լեռնային Ղարաբաղն ընդգրկել է արձակուրդներն անցկացնելու համար ամենագրավիչ վայրերի թվում

Բրիտանական The Guardian թերթը հունվարի 10-ին հրապարակել է 2015 թվականին արձակուրդն անցկացնելու համար ամենագրավիչ վայրերի ցուցակը, որում ընդգրկվել է նաև Լեռնային Ղարաբաղը:
Թերթը հիշեցրել է, որ վերջնականապես լուծված չէ Ղարաբաղյան հիմնախնդիրը, և որ այնտեղ մեկնելը երկչոտների համար չէ. «Սակայն այնտեղ ձեզ կառաջարկեն շատ բաներ՝ լեռներում գտնվող վանքեր, հնագիտական հուշարձաններ, հին քարանձավային համալիրներ ու բնության անզուգական գեղեցկություն:
Բրիտանական Regent Holidays ընկերությունը կազմակերպում է 11-օրյա ճամփորդություն, որը սկսվում ու ավարտվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Դրա 7 օրը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում անցկացնելու համար (գները սկսվում են 1590 ֆունտ սթեռլինգից՝ ներառյալ չվերթները):
Դուք կարող եք մոտ 225 ֆունտ-սթեռլինգով Կիևով կամ Վիեննայով թռչել դեպի Երևան, սակայն բրիտանական կառավարությունը չի կարող օգնել ձեզ Լեռնային Ղարաբաղում, հետևաբար պետք է ուշադիր մտածել այդ ճամփորդության մասին»: