Բաժիններ՝

Ռուսաստանը չի ձեռնարկում պատասխան կառուցողական քայլեր. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ելույթ է ունեցել Ռիգայում կազմակերպված «Եվրոպայի զարգացման տարի» միջազգային կոնֆերանսում, որի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկել է կառուցողական քայլեր, սակայն Մոսկվայի կողմից չեն հետևել պատասխան քայլեր: Գարիբաշվիլին ընդգծել է, որ իրենց երկրի համար գլխավոր խնդիրը տարածքի 20 տոկոսի օկուպացումն է և դրանից բխող խնդիրները` փախստականներ ու հարկադիր վերաբնակներ:

Գարիբաշվիլու խոսքերով` Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, սակայն դա չպետք է տեղի ունենա երկրի ինքնիշխանության ու անկախության հաշվին, ինչի համար իրենք այդքան պայքար են մղել: Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք ստեղծել են ուժեղ պետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս