Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ

Հունվարի 9-ին Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենն ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։

Դեսպան Ապիտոնյանը շնորհավորեց արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակեն ամրապնդվել հոգևոր և մշակութային կապերը Հայաստանի և Շվեդիայի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի և Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաև միջեկեղեցական և Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031