
Իվան Ուրգանտ. «Քիմ Քարդաշյանը պատկերավոր ցուցադրեց ռուսական տնտեսության վիճակն առաջիկայում»

Ռուսական հայտնի հաղորդավար, շոումեն Իվան Ուրգանտը նկարվել է HELLO! ամսագրի համար, նաեւ խոսել արդիական թեմաներից` սերիալներից, նոր գաջետներից եւ Քիմ Քարդաշյանի ֆոտոշարքից: hellomagazine.com-ը ներկայացրել է հատված հարցազրույցից, որը նվիրված է բարձրաշխարհիկ անվանի տիկնոջը:
«Ինչպես գրել է Մայակովսկին, «Եթե աստղերը վառվում են, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է»: Իսկ ինչու ոչ: Նա, ինչպես ինձ թվաց, թեթեւ է վերաբերվել այդ ֆոտոշարքին: Թեեւ վստահ եմ, որ Քարդաշյանը շատ լուրջ է վերաբերվում եւ իրեն, եւ իր մարմնի մասերին: Ընդհանուր առմամբ, ես չեմ հետեւում Paper ամսագրի շապիկներին, բայց դա հաջողված ֆոտոշարք էր: Իսկ Քիմը, կարելի է ասել, պատկերավոր ցուցադրեց ռուսական տնտեսության վիճակն առաջիկայում»: