Բաժիններ՝

Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել

Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և լեռներում չմշկելիս մոլորվել. անհրաժեշտ է փրկարարնեիր օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանության և ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները:

Քաղաքացու ուղարկած կոորդինատային տվյալները ստացվել, մշակվել են ճԿԿ-ում և քաղաքացու հավանական գտնվելու վայրն ուղարկվել է որոնողական աշխատանքներն իրականացնող հրշեջ-փրկարարներին:

Հրշեջ-փրկարարներն Աղավնաձոր գյուղի մոտակայքում` «Քվանտ» վարժարանի չշահագործվող հանգստի տան տարածքում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Միխայել Շչուռին (ծնվ. 1978թ.) և տեղափոխել «Նաիրի» հյուրանոցային համալիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս