Բաժիններ՝

Աշտարակում «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենա է կողաշրջվել

Հունվարի 2-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան կողաշրջվել է), կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 AC 054 պետհամարանիշի ավտոմեքենան թիվ 18 շենքի բակում շրջվել է:

Վարորդը (Մ. Մ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնակամ լքել է դեպքի վայրը:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն             

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս