
Հունաստանում խորհրդարանական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են հունվարի 25-ին

BBC-ի փոխանցմամբ՝ Հունաստանում խորհրդարանական վաղաժամ ընտրություններն անցկացվելու են հունվարի 25-ին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի թեկնածու Ստավրոս Դիմասը խորհրդարանում չէր կարողացել հավաքել անհրաժեշտ 180 քվե:
Վրաստանի խորհրդարանը նախագահ չէր կարողացել ընտրել երրորդ փուլում, ինչի համար էլ ցրվելու է: Իշխանությունները որոշում են կայացրել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին: