Արսեն Արծրունին տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ

168.am-ի տեղեկություներով՝ «Դրո» գործով կալանավորված և ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին  մեկ շաբաթ առաջ «Սովետաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Արսեն Արծրունին կալանավորվել էր 1994թ. և 20 տարի գտնվում էր «Սովետաշեն» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում գրեթե բոլոր ցմահ ազատազրկվածները, բացառությամբ՝ մեկ-երկու դեպքի, երբ ցմահ դատապարտվածները գտնվում են «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում: Ըստ մեր աղբյուրի՝ Արսեն Արծրունուն «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելը կարող է բացատրվել երկու հանգամանքով. կամ  նրան առաջիկայում ազատ կարձակեն, կամ ուղղակի որոշել են մեղմացնել պատժի կրման պայմանները, քանի որ «Արթիկ» ՔԿՀ-ն ավելի մեղմ ռեժիմ ունի, քան «Սովետաշենը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031