Բաժիններ՝

ԵՏՄ-ը բաց է հարևան երկրների համար. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ը բաց է մյուս երկրների համար: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«ԵՏՄ-ը աշխատանքի համար բաց է մեր բոլոր հարևանների համար ու ԱՊՀ-ի շրջանակներում, բաց է մեր գործընկերների համար թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում: Եվրասիական ինտեգրումը կառուցվում է փոխշահավետ հիմքի, փոխադարձ հարգանքի ու միմյանց կարծիքները հաշվի առնելու վրա:

ԵՏՄ-ի մասնակիցներն ունեն հավասար իրավունքներ ու հավասար պարատավորությունները, ինչպես նաև ներկայացված են նրա ղեկավար կառույցներում: Մեզ դեռ քիչ աշխատանք չի սպասվում, որպեսզի ԵՏՄ-ը վերածենք տնտեսական աճի հզոր կենտրոնի:

Մենք հիանալի հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում և ինչ աշխարհում ենք մենք ապրում: Անկասկած է, որ ջանքերի միավորումը կօգնի հաղթահարել առկա բոլոր խնդիրները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031