
Ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելն Ուկրաինայի իշխանությունների լրջագույն սխալն է. Կարասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելն Ուկրաինայի իշխանությունների լրջագույն սխալն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Կարասինն ընդգծել է, որ դա ներուկրաինական ճգնաժամի կարագավորման համար կունենա չափազանց ծանր հետևանքներ: Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր քվեարկել է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու օգտին: Դրա օգտին քվեարկել է 303 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226 քվե:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինայի համար ծանր հետևանքներ կունենա ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելը: