Բաժիններ՝

Կրավչուկը Լուկաշենկոյին ու Նազարբաևին անվանել է Պուտինի կողմից Կիև ուղարկված էմիսարներ

Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն Ուկրաինա էին ժամանել՝ պարզելու համար, թե ինչպիսի սցենարների է պատրաստ նրա նախագահ Պյոտր Պորոշենկոն.

«Նազարբաևի ու Լուկաշենկոյի այցն Ուկրաինա հնարավոր որոշումների փնտրտուք է՝ պահպանելու համար Պուտինի դեմքը, ով իր էությամբ ու Ռուսաստանի պատմությամբ արդեն իսկ ցար է: Իսկ ցարերը հետ չեն գնում, նրանք գնում են միայն առաջ:

Պուտինը տեսնում է, որ Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս իրավիճակը չի թեքվում իր օգտին, թեև և ձևացնում է, որ ամեն ինչ լավ է, և որ նա դուրս կգա այդ իրավիճակից: Պուտինն ակնհայտորեն չէր հաշվարկել, որ Արևմուտքն այդպես կարձագանքի իր քաղաքականությանը: Իսկ պատժամիջոցները հետագայում ավելանալու են:

Պուտինը զգում է, որ իր ոտքերի տակի հողը սկսում է այրվել: Այս մասին խոսում են նաև Ռուսաստանում, և ոչ միայն ընդդիմությունը: Դրա համար էլ նա ուղարկել է իր էմիսարներին (Լուկաշենկոյին ու Նազարբաևին): Իսկ նրանք դժբախտաբար իմ կարծիքով կատարում են չկայացած պետական գործիչների դեր և գտնվում է Ռուսաստանի ու Պուտինի ազդեցության ներքո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031